«Թատերական Լոռի» փառատոնի ժյուրին Մոսկվայի հայկական թատրոնին պարգևատրել է գլխավոր մրցանակով

13 Հոկտեմբերի 2025, 13:00

Մշակույթ

«Թատերական Լոռի» 31-րդ միջազգային թատերական փառատոնի ժյուրին և հանդիսատեսը միաձայն Ռուսաստանի հայերի միության հովանու ներքո գործող Մոսկվայի հայկական թատրոնին պարգևատրել են փառատոնի գլխավոր՝ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի անվան մրցանակով:

Փառատոնն անցկացվել է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը և նվիրված էր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանին։

Մոսկվայում ներկայացումը հնարավոր կլինի դիտել հոկտեմբերի 24-ին։