Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց

20 Ապրիլի 2025, 21:40

Սպորտ

Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը պոկում վարժության փոքր արծաթե մեդալ է նվաճել։

Հակոբյանը բարձրացրել է 110 կիլոգրամանոց ծանրաձողը։ 

Լիանա Գյուրջյանն այդ վարժությունում զբաղեցրել է 4-րդ տեղը։ Մեր երկու մարզուհին էլ շարունակում են պայքարը երկամարտում։