Տաթևիկ Վահրադյանը՝ Կոստրոմայի ամենամեծ պարային դպրոցի տնօրեն
07 Հոկտեմբերի 2024, 09:20
«Բազմազգ Կոստրոմա» նախագծի շրջանակներում «K1news.ru» պարբերականը պատմել է քաղաքի ամենամեծ պարային դպրոցի տնօրեն Տաթևիկ Վահրադյանի մասին: Տաթևիկի կոլեկտիվը կոչվում է «VAGRS» (Վագրեր):
Պարբերականի հետ զրույցում 24-ամյա Տաթևիկ Վահրադյանը պատմել է Հայաստանի, իր ընտանիքի և աշխատանքի մասին:
«Ես դասախոսից հասել եմ ղեկավարի։ Պարի հանդեպ սերն ինձ տարավ «Միսս ավագ դպրոցական» մրցույթին։ Այնտեղ ես ստեղծեցի իմ թիմը, որով հանդես եկա մեծ բեմում», — պատմել է նա՝ հավելելով, որ իր դպրոցը չորս մասնաճյուղ ունի քաղաքի տարբեր անկյուններում, և այնտեղ հաճախում է տարբեր տարիքի ավելի քան 1200 աշակերտ։