Տաթևիկ Խաչատրյանը` «Անդրբայկալյան ձայնը» փառատոնի հաղթող

04 Ապրիլի 2025, 19:30

Մշակույթ

Ապրիլի 2-ին Չիտայում ավարտվել է «Անդրբայկալյան ձայնը» միջազգային փառատոնը՝ համախմբելով տարբեր երկրների լավագույն կատարողներին։ 18-ից 25 տարեկանների շրջանում հաղթող է ճանաչվել Չիտայի բնակչուհի Տաթևիկ Խաչատրյանը։

«Վոկալ սոլո» անվանակարգում բրոնզե մեդալակիրներ են դարձել Լուսան Խաչատրյանը և Մարիամ Գառնիկյանը, իսկ «Վոկալ դուետ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել են Մարիամ և Աշոտ Գառնիկյանները։

Առաջին անգամ «Անդրբայկալյան ձայնը» միջազգային փառատոնը տեղի է ունեցել Չիտայում 2016 թվականին։ Այդ ժամանակից ի վեր այն միավորում է լավագույն էստրադային-ջազային վոկալիստներին և երաժիշտներին: Այս տարի մրցույթին ներկայացվել է ավելի քան 240 հայտ, հաղթանակի համար պայքարել է ավելի քան 500 կատարող։