Տաթևիկ Զալինյանն առաջադրվել է «Քասթինգի տնօրենի լավագույն աշխատանք» անվանակարգում
18 Փետրվարի 2026, 10:00
ՌԴ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիան հրապարակել է 13-րդ Ազգային կինոմրցանակի հավակնորդների կարճ ցուցակը, որում ընդգրկվել է քասթինգի տնօրեն Տաթևիկ Զալինյանը։
Ընդհանուր առմամբ քվեարկության արդյունքներով ցուցակում ընդգրկվել է 41 նախագիծ և 68 մասնագետ՝ աառանձին կատեգորիաներում։ Տաթևիկ Զալինյանը «Աութսորս» ֆիլմի համար առաջադրվել է «Քասթինգի տնօրենի լավագույն աշխատանք» անվանակարգում։