Տաթևիկ Զալինյանն արժանացել է Ռուսաստանի քասթինգ-տնօրենների գիլդիայի մրցանակի
Մոսկվայում մայիսի 26-ին տեղի է ունեցել Ռուսաստանի քասթինգ-տնօրենների գիլդիայի մրցանակի հանձնման արարողությունը: «Լավագույն բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի դերասանական անսամբլ» անվանակարգում «Մայրուղի» սերիալում կատարած աշխատանքի համար հաղթել է քասթինգ-տնօրեն Տաթևիկ Զալինյանը:
Հաղթողներն ընտրվել են ռուսական կինոարտադրության քասթինգ-տնօրենների կողմից փակ քվեարկության միջոցով, որին մասնակցել են ավելի քան 180 մասնագետներ: