Տաթևում կանցկացվի «Սարերում» զբոսաշրջային փառատոնը

25 Մայիսի 2023, 19:50

Տնտեսություն և Բիզնես

Տաթևում հունիսի 24-ին և 25-ին կկայանա Սյունիքի պատմության և լեգենդների մասին պատմող «Սարերում» զբոսաշրջային փառատոնը: 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամի նախագծերի ղեկավար Անի Դավթյանը նշեց, որ միջոցառման ծրագիրը ներառում է  ներկայացումներ Սյունիքի մարզի նշանակալի իրադարձությունների և ականավոր գործիչների մասին։

Փառատոնի երկու օրերի ընթացքում այցելուները Տաթևի վանքի մոտ կկարողանան մասնակցել Սյունիքի պատմական կարևոր իրադարձությունների մասին ներկայացումներին, ինչպես նաև տեսնել 17-րդ դարի վերականգնված կյանքը Հին Հալիձոր գյուղում: Հանդիսատեսը կկարողանա մասնակցել նաև ազգային խաղերին և պարերին։