Տատյանա Ներսիսյանը՝ «Ոսկե Սոֆիտ» մրցանակի դափնեկիր

14 Նոյեմբերի 2024, 23:20

Հայեր | Մշակույթ

Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» թատերական բարձրագույն մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:

«Ոչ պետական և տիկնիկային թատրոններ» անվանակարգում մրցանակի է արժանացել Տատյանա Ներսիսյանը՝ Բորիս Վիանի համանուն վեպի մոտիվներով «Karlsson Haus» թատրոնում բեմադրված ներկայացման տիկնիկների համար: