Տատյանա Տարասովան Ադելիա Պետրոսյանին համարել է Օլիմպիական խաղերի ֆավորիտ

07 Նոյեմբերի 2024, 20:45

Սպորտ

Հայազգի ռուս գեղասահորդուհի, գեղասահքի Ռուսաստանի գործող չեմպիոն Ադելիա Պետրոսյանը համարվում է 2026 թվականի Օլիմպիական խաղերի ֆավորիտը: «РБК Спорт»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան:

«Մենք վաղը Օլիմպիադա չունենք, և դեռ ոչ ոքի թույլ չեն տալիս մասնակցել։ Օրերս տեսանք, որ Ադելիա Պետրոսյանը երեք ու կես պտույտով ցատկ կատարեց։ Այսօրվա դրությամբ նա խաղերի ֆավորիտն է, իսկ թե ինչ կլինի վաղը, կապրենք և կտեսնենք։ Ներկայիս գեղասահորդներից առայժմ կարելի է առանձնացնել միայն նրան», — ասել է նա։

Հարկ է նշել, որ ռուս գեղասահորդներն այս պահին չեն կարող մասնակցել միջազգային մրցումների՝ Չմշկորդների միջազգային միության (ISU) կողմից հեռացման պատճառով: Որպես այլընտրանք ստեղծվել է ռուսական Գրան պրի շարքը։