Թավջութակահար Էմին Մարտիրոսյանը ելույթ կունենա Մոսկվայում

09 Սեպտեմբերի 2024, 23:07

Մշակույթ

Սեպտեմբերի 10-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան դահլիճում Էմին Մարտիրոսյանը (թավջութակ), Էլեոնորա Կարպուխովան (դաշնամուր) և Ստեփան Յակովիչը (ջութակ) ելույթ կունենան։ Համերգին կհնչեն Ա.Դվորժակի, Բ.Բարտոկի և Է.Կորնգոլդի ստեղծագործությունները:

Նշվում է, որ համերգային ծրագիրը կբացվի Բ.Բարտոկի դաշնամուրային մեղեդիներով։