Տավուշի մարզի ռուսաց լեզվի մասնագետները մասնակցել են որակավորման բարձրացման առաջին դասընթացներին
21 Նոյեմբերի 2025, 16:28
Տավուշ մարզի Բերդ քաղաքում այսօր մեկնարկել են ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացները։ Այս մասին հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։
«Մենք բազմիցս դասընթացներ ենք անցկացրել տարբեր մարզերում և ուրախ ենք, որ վերջապես հայտնվեցինք Տավուշում»,- նշել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
«Մենք եղել ենք Վարագավանում և Մովսեսում, բերել ենք գրքեր և նվերներ։ Ուսուցիչները խնդրում էին դասընթացներ անցկացնել հենց այստեղ. մենք խոստացանք և եկանք»,- իր հերթին ընդգծել է Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն ի նախագծերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան։
Դասընթացի հեղինակը Յուլյա Բիրյուկովան է, որը դասավանդում է Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանում՝ ՌԴ-ի ամենապահանջված բուհերից մեկում (քվոտային ծրագրով Հայաստանի դիմորդների շրջանում)։ Նա հատուկ եկել է Մոսկվայից։
Ծրագիրը ներառում է դասախոսություններ և վարպետության դասեր դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաների, թվային գործիքների և արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ։ Կենտրոնի կողմից ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ կազմակերպված դասընթացներին մասնակցում է 24 մանկավարժ Բերդից և մերձակա գյուղերից։ Դասընթացները կտևեն երեք օր և կավարտվեն դիպլոմների հանձնմամբ։