«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Դեմիրճյան փողոցով վերադառնում է Հանրապետության հրապարակ
26 Մայիսի 2024, 21:45
Այս պահին Դեմիրճյան փողոցով վերադառնում ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի վաղվա մեր հստակ գործողությունների մասին միասին խոսենք, պայմանավորվենք և ամբողջ մեր ներուժով իրականացնենք խաղաղ անհնազանդության գործողություններ։ Քիչ անց կասեմ, թե ես ինքս որտեղ եմ լինելու: Այս մասին կառավարական առանձնատան մոտից հայտարարեց Բագրատ Սրբազանը․
«Մեր ասելիքները փոխանցված են, սպասելիքներ էլ չունենք։ Եթե Փաշինյանը դեռ ասելիք ունի, կգա, ձևը կգտնի մեզ հետ հանդիպելու, եթե ոչ, ապա ստիպված կլինի հանդիպել մեզ հետ»,- ասել է Սրբազան հայրը։