«Տաղարան» համույթը ելույթ կունենա Աթենքում

22 Հուլիսի 2025, 20:30

Մշակույթ

Հուլիսի 22-ին Աթենքի կոնսերվատորիայում տեղի կունենա «Տաղարան» համույթի համերգը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ:

Հայաստանյան կոլեկտիվը հույն հանդիսատեսին կներկայացնի միջնադարյան հոգևոր մշակույթի ստեղծագործություններ և ժողովրդական երգերի ինքնատիպ մշակումներ:

Երեկոյի պատվավոր հյուրերն են լինելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը 7 Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին:

Համերգը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային կամուրջ երկու հնագույն ժողովուրդների միջև: