Թայ-բոքսի ներկայացուցիչներ Լեոն Հարությունյանն ու Սոֆյա Սարուխանյանը դարձել են սպորտի վարպետներ

15 Ապրիլի 2025, 12:06

Սպորտ

Ռուսաստանի հավաքականի թայ-բոքսի (թայլանդական բոքս) հավաքականի բռնցքամարտիկներ Լեոն Հարությունյանը (Բաշկորտոստան) և Սոֆյա Սարուխանյանը (Մոսկվա) ստացել են «Սպորտի վարպետի» պատվավոր կոչում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի մուայթայի ֆեդերացիայի տելեգրամյան ալիքը։

Պարգևատրվածների թվում հիմնականում մարզիկներ են, որոնք աչքի են ընկել մուայթայի աշխարհի 2024 թվականի առաջնությունում, որտեղ Ռուսաստանի հավաքականը հերթական անգամ ռեկորդ է սահմանել ոսկե մեդալների քանակով: