Թբիլիսիի քաղաքապետը շնորհավորել է հայերի Սուրբ Ծնունդը
07 Հունվարի 2025, 11:15
Իշխող «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Հայ Առաքելական եկեղեցու ծխական համայնքին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության կապակցությամբ: Թող այս մեծ տոնի զորությունն ու շնորհը օգնեն ձեր ընտանիքներին: Մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,- գրել է նա։