Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը

20 Մարտի 2024, 23:21

Մշակույթ

Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը:

Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։

«Նռան գույնը» ներկայացումը ջերմ ընդունելություն է գտել հանդիսատեսի կողմից՝ արժանանալով հոտնկայս ծափահարությունների և բուռն արձագանքի։

Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։ Ներկայացմանը ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունից։