Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում նվերներ են բաժանել երեխաների

12 Փետրվարի 2024, 14:52

Հայեր

Փետրվարի 10-ին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի կողմից բաժանվել են «Բարի Սամարացի» բարեգործական ընկերության նվերներ` «Մուշ» պարային համույթի (պարուսույց` Սվետլանա Երիցյան), «Անի» պարային համույթի (պարուսույց` Անգելինա Նազարյան) և Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիսի (ատենապետ` Հակոբ Լամազյան) սաներին։

Մինչ նվերներ բաժանելը, առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի գլխավորությամբ եկեղեցում կատարվել է «Հայր մեր» աղոթքը, ինչից հետո բաժանվել են նվերները։