Թբիլիսին պատրաստ է աշխատել Երևանի և Բաքվի հետ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար. Ղարիբաշվիլի

26 Հոկտեմբերի 2023, 13:20

Քաղաքականություն

Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար։ Այս մասին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի բացմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի Հարավային Կովկասում վերջնականապես հաստատվի երկարաժամկետ խաղաղություն», — ասել է նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Վրաստան՝ մասնակցելու «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: