Թբիլիսիում Արամ Խաչատրյանի պատվին հուշատախտակ է տեղադրվել

28 Նոյեմբերի 2023, 00:50

Մշակույթ

Նոյեմբերի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուշատախտակ է տեղադրվել՝ ի պատիվ հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի։

Այդ շենքում Խաչատրյանն ապրել է 1905-1922 թվականներին:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վրաստանի Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և այլք։

Արամ Խաչատրյանը ծնվել է Թբիլիսիում 1903 թվականի հունիսի 6-ին։