Թբիլիսիում բացվել է «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսը
29 Հունվարի 2024, 19:11
Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից։
Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում և Ազգային գրադարաններում, Հայաստանի Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության, Պատմության, Սարդարապատի, Մատենադարանի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:
jnews․ge-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի հեղինակ, վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը միջոցառման հյուրերին է ներկայացրել ցուցադրվող լուսանկարների պատմությունը։