Թբիլիսիում հերթական անգամ կայացել է «Ղափամայի տոնը»

18 Դեկտեմբերի 2023, 18:00

Մշակույթ

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո տեղի է ունեցել հայ ազգային ճաշատեսակներից մեկի՝ ղափամային նվիրված ավանդական տոնը:

Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության կողմից՝ Վիրահայոց թեմի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

Տոնի առթիվ մասնակիցները եկել էին ղափամայով կամ դդմից պատրաստված այլ ճաշատեսակներով։ Ներկաներին հյուրասիրվել է նաև թեյ և տարբեր մուրաբաներ, խմորեղեն և հայկական հալվա:

Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևորականներ, ուսանողներ և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:

xapama 3
xapama 2
xapama 5
xapama 6
xapama 9
xapama 7
xapama 4
xapama 8

Տոնին զուգահեռ անցկացվեց նաև ձեռագործ աշխատանքների ցուցահանդես:

xapama 10