Թբիլիսիում պահանջատիրական ջահերթ է անցկացվել
24 Ապրիլի 2024, 13:55
«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ձեռնարկությամբ՝ ապրիլի 23-ին Թբիլիսիի Իսանի կայարանի մոտից, ժամը 20:00-ից մեկնարկել է ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Այս մասին գրում է Jnews.ge-ն։
Երթը Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով էր կազմակերպված, որին մասնակցել են տասնյակ մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Երթի մասնակիցները քայլել են հայրենասիրական երաժշտության ներքո՝ ծածանելով ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:
Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում միասնական աղոթք բարձրացվեց:
Այսօր՝ ապրիլի 24-ին, Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ պլանավորվում է ցուցահանդես իրականացնել: