«Տե՛ր կանգնենք Արցախին». զորակցության հանրահավաք Կանադայում

02 Հոկտեմբերի 2023, 16:05

Քաղաքականություն

Նախօրեին Կանադայում «Տե՛ր կանգնենք Արցախին» կարգախոսով զորակցական հանրահավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են եղել Կանադայի խորհրդարանի անդամներ, հոգևոր հայրեր:

Հանրահավաքը մեկնարկել է Կանադայի, Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության օրհներգերով:

Մոնրեալում տեղի ունեցած հանրահավաքին ելույթ է ունեցել ՀՅԴ Կանադային Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանը:

Վանկուվերում եւս անցկացվել է ի սատար Արցախի հանրահավաք: Հավաքին ներկա քաղաքական գործիչները իրենց ցասումն են հայտնել արցախահայության բռնի տեղահանման կապակցությամբ, խստորեն դատապարտել են Ադրբեջանի իրագործած ցեղասպանությունն ու բացարձակ զորակցություն հայտնել հայ ժողովրդին:

Հիշեցնենք, որ նախօրեին համաեվրոպական հանրահավաք են տեղի ունեցել միանգամից մի քանի երկրում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Բելգիայում: Ակցիայի մասնակիցները Ալիևի հետ գազային գործարք կնքած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի նկարներով պաստառներ են պարզել՝ որպես ցեղասպան գործչի:

Լուսանկարները՝ «Հայրենի հորիզոն» ֆեյսբուքյան էջից