Թեհրանի քաղաքականությունը Երևանի նկատմամբ չի փոխվի նոր նախագահի դեպքում․ Մեհդի Սոբհանի

05 Հուլիսի 2024, 11:35

Քաղաքականություն

Երևանի նկատմամբ Թեհրանի քաղաքականությունը հիմնարար է, այն անփոփոխ կմնա իշխանափոխությունից հետո։ Այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով ադրբեջանական ծագումով նախագահի թեկնածուներից մեկի մասին լրագրողների հարցին։

Նա ընդգծել է, որ Իրանը մնում է Հայաստանի բարեկամը, և որ Երևանի հետ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։

Սոբհանին անդրադարձել է նաև Հայաստանով անցնող ճանապարհային երթուղուն՝ նշելով, որ սա լուրջ այլընտրանք է, որը մեծ հնարավորություններ է բացում Իրանի համար՝ Սև ծովի ավազան մուտք գործելու համար։

Դեսպանը հավելել է, որ Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծովի ավազան երթուղին երկու օրով ավելի կարճ կլինի այդ դեպքում՝ համեմատած Ադրբեջանով։ Այս համատեքստում նա շատ կարևոր է համարել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու նախագծի կառուցումը։