Թեհրանին հավաստիացրել են՝ երրորդ երկրների զինված ուժեր Հարավային Կովկասում չեն լինի. Իրանի ԱԳՆ

18 Օգոստոսի 2025, 15:48

Քաղաքականություն

Իրանը հավաստիացումներ է ստացել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո երրորդ երկրների զինված ուժերը չեն տեղակայվի Հարավային Կովկասում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մենք օգտակար չենք համարում օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը Հարավային Կովկասում։ Այդ կապակցությամբ մենք մեր մտահոգությունն ենք հայտնել։ Մեզ հավաստիացրել են, որ Հարավային Կովկասում երրորդ երկրների զինված ուժեր չեն տեղակայվի։ Խաղաղության համաձայնագրի առանցքային դրույթներից է Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր սահմանների երկայնքով երրորդ երկրների որևէ զինված ուժերի չտեղակայման մասին կետը։ Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և սերտ կապեր ենք պահպանում Երևանի ու Բաքվի հետ»,- ընդգծել է նա։

Հիմա եթերում