Թեհրանն ու Մոսկվան տարբեր կերպ են ընդունում TRIPP-ը. ո՞ւմ շահն է առաջնային
16 Դեկտեմբերի 2025, 19:45
Ռուսաստանն ու Իրանը տարբեր կերպ են մոտենում TRIPP-ին («Թրամփի ուղի»): Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց կովկասագետ Կարեն Իգիթյանը:
Նրա խոսքով՝ Թեհրանից ամենաբարձր մակարդակով լսում են հայտարարություններ, որ դեմ են «Թրամփի ուղի» նախագծին, իսկ Ռուսաստանը հարցին մոտենում է այնպես, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հասել են մի պայմանավորվածության, ապա պետք է մտնել այդ դրա մեջ ու ներսից վերահսկել:
«Մոսկվան կմտնի, որ այն իր օգտին ծառայեցնի: Կարևոր է հասկանալ, որ այն՝ կլինի «Զանգեզուրի միջանցք», թե՝ «Թրամփի ուղի», տնտեսական նախագիծ չէ, այլ՝ ռազմաքաղաքական»,- նկատեց Իգիթյանը:
Ըստ կովկասագետի՝ «Զանգեզուրի միջանցքի» ամբողջ իմաստն այն է, որ Միջին Ասիայի ամբողջ ռեսուրսները տեղափոխվեն Արևմուտք առանց Իրանի կամ Ռուսաստանի վերահսկողության: Այս ամենի ռազմաքաղաքական բաղադրիչը, նրա խոսքով, այն է, որ Արևմուտքը կարողանա հենց այդ միջանցքով զենք մատակարարել Ադրբեջանին կամ մերձավորարևելյան երկրներին, եթե ներգրավված լինեն հակամարտության մեջ ՌԴ-ի կամ Իրանի դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում: