Թեհրանում հանդիպել են Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները (տեսանյութ)

23 Հոկտեմբերի 2023, 20:48

Քաղաքականություն

Թեհրանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։

Միրզոյանը Ֆիդանի հետ քննարկել է ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր, վերահաստատել նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը:

Միրզոյանի և Հաքանի  հանդիպումը «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակում է կայացել։