Թեհրանը հավատարիմ է Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը. Իրանի արտգործնախարար
31 Մայիսի 2024, 10:43
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին իր՝ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Թեհրանը հավատարիմ է Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը։
Ալի Բաղերի Քանին վերահաստատել է Իրանի հանձնառությունը՝ արդյունավետ դերակատարություն ունենալու կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության և կայունության հաստատման գործում։
Նա հաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ կյանքի կոչելու Երևանի հետ արդեն իսկ ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաև օգնել Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղներից տուժածներին։