Թեհրանը հաղորդագրություններ է ստացել, որ ԱՄՆ-ն ցանկանում է բանակցություններ սկսել․ ԱԳՆ
23 Մարտի 2026, 20:20
Թեհրանը միջնորդներից հաղորդագրություններ է ստացել, որոնցում արտահայտվում է ԱՄՆ-ի կողմից բանակցություններ սկսելու ցանկությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի ԱԳՆ–ն։
Այնուամենայնիվ, նախարարությունը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ չի վարել ԱՄՆ-ի հետ։
Ավելի վաղ Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության կոմիտեի խոսնակ Էբրահիմ Ռեզաեին հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ներկա պայմաններում անիմաստ են։
«Թշնամին հասկանում է միայն ուժի և հրթիռների լեզուն», — գրել է նա իր սոցցանցի էջում։