16 Հոկտեմբերի 2023, 20:29
Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ — Երևան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել թվով 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, հայտնում են ԱԳՆ-ից։
Նախնական տվյալներով՝ մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել և մեկնել է 149-ը: