Թենիսիստ Կարեն Խաչանովը կարճ է պատասխանել ուկրաինական պատերազմին վերաբերող հարցին

05 Հունիսի 2023, 08:14

Կարծիք

ենիսիստ Կարեն Խաչանովը կարճ է պատասխանել  իր երկրում տիրող իրավիճակի մասին ուկրաինացի լրագրողի հարցերին, գրում է «Գազետա ռու»-ն:

«Իմ պատասխանը շատ կարճ կլինի։ Ես մարզիկ եմ, ոչ թե քաղաքական գործիչ: Ես չեմ ուզում այստեղ քաղաքականության մասին խոսել, քանի որ, նախ, ես այն լավ չեմ պատկերացնում և երկրորդ՝ այն իմ գործը չէ։ Ես թենիս եմ խաղում, սպորտսմեն եմ։ Ես նույնիսկ չեմ ուզում դրան խառնվել»,-թենիսիստի խոսքերն է մեջբերել ua.tribuna.com-ը:

Հունիսի 4-ին Կարեն Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնության (Ռոլան Գարոս) չորրորդ տուրում կխաղա Լորենցո Սոնեգոյի հետ։ Իտալացին նախորդ տուրում առավելության հասավ Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Անդրեյ Ռուբլևի նկատմամբ՝ սեթերում 0-2 հաշվով հաղթելով։

Խաչանովը «Մեծ սաղավարտի» վերջին երկու մրցաշարերում՝ ԱՄՆ-ի և Ավստրալիայի բաց առաջնություններում հասել է կիսաեզրափակիչ:

Հիմա եթերում