Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի հայրը խոսել է արցախյան արմատների մասին
20-ամյա ռուս թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի հայրը ՝ Արարատ Ավանեսյանը, sportball24-ին տված բացառիկ հարցազրույցում շնորհակալություն է հայտնել բոլոր մարզիչներին, ովքեր աշխատել են Էլինայի հետ և հավատացել նրա տաղանդին ու նպատակասլացությանը:
«Հույս ունեմ, որ Էլինան արդարացրել է նրանց սպասելիքները և շարունակում է դա անել», — ասել է թենիսիստուհու հայրը՝ հավելելով, որ ուրախ կլիներ, եթե իր դուստրը հանդես գար Հայաստանի հավաքականում:
«Հիանալի կլիներ՝ Էլինան հանդես գար Հայաստանի կազմում, ես միայն ուրախ կլինեի», — ասել է նա:
Ավանեսյանը պատմել է, որ իրենք ծնունդով Արցախից են, Պյատիգորսկ տեղափոխվելու որոշումը կայացրել են 1992թ.պատերազմից հետո, որտեղ հետագայում ծնվել են իրենց որդին և երկու դուստրերը:
«Հայրենիքի հետ կապերը մնացել են առ այսօր, այնտեղ մնացել են հարազատներ, ընկերներ, որոնց հետ մենք միշտ կապի մեջ ենք, որոնց համար անհանգստանում ենք, աջակցում ենք, ինչպես կարող ենք, հատկապես Ղարաբաղի համար այս ծանր ժամանակաշրջանում», — նշել է նա:
Էլինա Ավանեսյանը կարճ ժամանակում ներխուժել է ՎՏԱ-ի վարկանիշային աղյուսակի թոփ-100-ը և այս պահին զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը: