Թենիսիստուհիների վարկանիշ․ Ավանեսյանը լուրջ առաջընթաց է գրանցել և այժմ լավագույն 100-ում է
12 Հունիսի 2023, 11:45
Կանանց թենիսի ասոցիացիան պաշտոնական կայքում թարմացրել է թենիսիստուհիների վարկանիշը։
Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կտրուկ բարելավել է դիրքերը և այժմ 80-րդ տեղում է (+54)` նախորդ 134-րդ փոխարեն։
Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ լեհ Իգա Շվյոնտեկը։ Երկրորդ տեղում բելառուս Արինա Սոբոլենկոն է, երրորդ տեղ է բարձրացել Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան։
WTA վարկանիշ, հունիսի 12
1․ Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) – 8940;
2 (2). Արինա Սոբոլենկո (Բելառուս) – 8012;
3 (4). Ելենա Ռիբակինա (Ղազախստան) – 5090;
5 (4). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) – 5025;
5 (3). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) – 4905;
6 (7). Օնս Ջաբեր (Թունիս) – 3961;
7 (6). Քորի Գաուֆ (ԱՄՆ) – 3435;
8 (8). Մարիա Սակարի (Հունաստան) – 3272;
9 (10). Պետրա Կվիտովա (Չեխիա) – 3102;
10 (14). Բեատրիս Ադադ Մայա (Բրազիլիա) – 2910․․․
80 (134)․ Էլինա Ավանեսյան – 777։