Կարեն Զոհրաբյանը ելույթ է ունեցել Կուրգանի «Սիմֆոնիադա» փառատոնում
21 Օգոստոսի 2024, 19:17
Կուրգանում ավարտվել է «Սիմֆոնիադա» երրորդ փառատոնը, որի ընթացքում հնչել են համաշխարհային համերգային երգացանկի գլուխգործոցներ՝ նեապոլիտանական և լատինաամերիկյան երգեր:
Անդրուրալի սիմֆոնիկ նվագախմբի հետ բեմ է բարձրացել նաև Կուրգանի ֆիլհարմոնիայի մենակատար, տենոր Կարեն Զոհրաբյանը։
Կարեն Զոհրաբյանը Կուրգանի ֆիլհարմոնիայի մեներգիչ է, միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանում «Ոսկե ձայն» միջազգային մրցույթի կազմակերպիչ: 2021 թվականին կազմակերպել է մեծանուն երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվան հանրապետական առաջին մրցույթը: Կարեն Զոհրաբյանը նաև «Տենորների համաշխարհային ասոցիացիայի» նախագահն է: