Տենոր Տիգրան Օհանյանը ելույթ կունենա Զավիդովոյի «Մեծ օպերա» գալա համերգին

05 Հուլիսի 2025, 12:38

Մշակույթ

Հուլիսի 5-ին Զավիդովոյի (Տվերի մարզ) գոլֆ ակումբում տեղի կունենա «Մեծ օպերա» բացօթյա գալա համերգը: Մասնակիցների թվում է Հայաստանից տենոր Տիգրան Օհանյանը։

Բեմ կբարձրանան պրոֆեսիոնալ օպերային երգիչների համանուն հեռուստատեսային մրցույթի հաղթողներն ու եզրափակիչ փուլի մասնակիցները։ Նրանց ելույթները կհնչեն սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, իսկ հանդիսատեսին սպասվում է դասական երաժշտության երեկո՝ գեղատեսիլ բնապատկերների ֆոնին։