Թեոդոսիայի Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում սկսվել է ապօրինի շինությունների ապամոնտաժումը

31 Մայիսի 2024, 11:20

Քաղաքականություն

Սկսվել է Թոդոսիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու տարածքում կառուցվող բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական ընկերության պաշտոնական ալիքը։

2019 թվականից ի վեր դատական գործընթացներ են տեղի ունեցել (Թեոդոսիայում, այնուհետև՝ Ղազախստանի գերագույն և Կրասնոդարի Վճռաբեկ դատարաններում) և դրանք բոլորը հաջողությամբ են պսակվել՝ ի շահ հայկական եկեեցու:
Այժմ ընթանում են ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքներ։

Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1385թ.: Մինչև 1921 թվականը եղել է Սուրբ Գևորգ վանքի գլխավոր եկեղեցին։ Վանքում գործում էին ծխական դպրոցներ, որտեղ ուսուցանվում էր գիր և այն ժամանակ կիրառվող լեզուներ։ Այստեղ հայերից բացի սովորել են այլ ազգությունների ներկայացուցիչներ։