Թեոդոսիայում բացվել է լեգենդար հետախույզ Հայկ Մայդերոսովի հուշատախտակը
12 Ապրիլի 2025, 18:11
Թեոդոսիայի Գորկի փողոց 12 հասցեում բացվել է լեգենդար հետախույզ և հայրենասեր Հայկ Արտեմի Մայդերոսովի հուշատախտակը։
Հուշատախտակը բացելու պատիվը շնորհվել է Ղրիմի Հանրապետության ազգամիջյան հարաբերությունների պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հայկուհի Հարությունյանին, Թեոդոսիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գաբոյանին և Ղրիմի ղեկավարի խորհրդական, պատմաբան Ալեքսանդր Տուրովին:
Հուշատախտակի բացմանը մասնակցել է նաև Ղրիմի հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Սուրբ Խաչ վանքի վանահայր Տարոն վարդապետ Գուլիկյանը:
Հայկ Մայդերոսովը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արժեքավոր տեղեկություններ է փոխանցել հակառակորդի տեղակայման մասին, պարտիզաններին փրկել է կռիվներից և սադրիչներից, հանձնել վկայականներ և անձնագրեր, ազատել ռազմագերիներին և նրանց ուղարկել պարտիզանների մոտ։
