Տեր Մուշե քահանան իր անվերապահ հավատարմությունն է հայտնել Մայր Աթոռին
10 Հունվարի 2026, 11:17
Տեր Մուշե քահանա Ենգիբարյանն իր անվերապահ հավատարմությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին։
«Ես` Տեր Մուշե քահանա Ենգիբարյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»,- նշել է նա: