Տեր Թորգոմ քահանան իր աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին
10 Հունվարի 2026, 15:47
Ախալցիխեի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին։
«Ես` Տեր Թորգոմ քահանա Վարդանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին։
Դեմ եմ և դատապարտում եմ Եկեղեցին և մեր հավատավոր ժողովրդին պառակտող այս կործանարար գործընթացը»,- նշել է նա։