Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում. Հայր Զաքարիա

18 Դեկտեմբերի 2025, 20:27

Քաղաքականություն

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

«Սիրելինե՛ր, Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը:

Ձեր աղոթքներում անպայման հիշեք հոգևորականներիս: Տերն անսասան պահի Հայոց Եկեղեցին»,- գրել է Հայր Զաքարիան։

Հիշեցնենք, որ այսօր Մայր տաճարի բակում՝ ակցիայի ժամանակ, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովվի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Հիմա եթերում