Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել

18 Դեկտեմբերի 2025, 20:13

Քաղաքականություն

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Հոգևոր հովվի մոտ սրտի հետ կապված խնդիր է առաջացել։ Նա սրտի կաթված է ստացել։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Էջմիածնից տեր Վրթանեսին տեղափոխել են երևանյան ԲԿ-ներից մեկը` սրտի ստենտավորում իրականացնելու նպատակով։

Հիմա եթերում