«Տեսախցիկների առջև առյուծ են կտրել, ամոթ է»․ Բագրատ Սրբազան

22 Մայիսի 2024, 20:26

Քաղաքականություն

Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփումն անելիս՝ Բագրատ Սրբազանը անդրադարձել է ԱԺ նիստերին, որտեղ քննարկվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

«Երկու օր է՝ կյանքը եռում է խորհրդարանում։ Մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են։ Այդ ամբիոնը դարձել է կաթսա,- ասել է Սրբազանը ու ավելացրել,- «Պետության համար մեկ ամբիոնը դարձել է մարդկանց ամենավերջին խոսքերն ասելու պատվանդան; Սա պետության տեսք չէ։ Մանավանդ, որ խոսում ես նրա մասին, ով դիմացդ կանգնած չէ։ Փաստորեն՝ թիկունքից խոսել է նշանակում, տեսախցիկների առջև առյուծ կտրել է նշանակում։ Ամոթ է»։