Տեսնում ենք նախընտրական տրամադրությունների բարձրացման դինամիկ գործընթաց․ Հակոբ Բադալյան

Գործ ունենք մի իրավիճակի հետ, որը վայել չէ պետական գործչին, առավել ևս՝ երկրի առաջին դեմքին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն գրառմանը։

«Մյուս կողմից, տեսնում ենք նախընտրական տրամադրությունների և խաղադրույքների բարձրացման բավականին դինամիկ գործընթաց։ Նախօրեին կառավարության նիստում եկեղեցիների թեմայի շրջանառությունը, թերևս, միտված էր այսօրվա այդ շարքը ծավալելուն։ Պայմանական ասած՝ այս օրերին շրջանառվող չակերտավոր իմպիչմենտի թեման Փաշինյանը փոխում է կաթողիկոսի իմպիչմենտի թեմայով»,-ասել է Հակոբ Բադալյանը։

Քաղաքական մեկնաբանը նշել է, որ կարող ենք միայն ենթադրությունների դաշտում դիտարկել՝ արդյոք սա իրավիճակային հնարք էր, թե իսկապես ծրագրված և որոշակի քայլերի հաջորդականություն ենթադրող գործողություն։

Հիմա եթերում