Տեսսա Հոֆմանը Գերմանիայի նախագահին կոչ է արել աջակցել հայ գերիների ազատ արձակմանը
11 Նոյեմբերի 2025, 19:45
Գերմանացի գիտնական և իրավապաշտպան Տեսսա Հոֆմանը, որը երկար տարիներ գլխավորում է Բեռլինի «Ճանաչումն ընդդեմ ցեղասպանության, հանուն ժողովուրդների փոխըմբռնման» (AGA) աշխատանքային խումբը, նոյեմբերի 4-ին շնորհակալություն է հայտնել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին՝ Գերմանիայի բարձրագույն պետական պարգևներից մեկին՝ Արժանիքների խաչը շնորհելու համար:
Միևնույն ժամանակ, Հոֆմանը դիմել է երկրի ղեկավարին՝ խնդրելով աջակցել հայ ռազմագերիների, պատանդների և քաղբանտարկյալների ազատ արձակմանը, որոնք, նրա խոսքով, 2020 թվականից ի վեր միջազգային և հումանիտար իրավունքի նորմերի խախտմամբ ապօրինաբար պահվում են ադրբեջանական բանտերում:
Տեսսա Հոֆմանը Բեռլինի Ազատ համալսարանի գիտաշխատող է և ակտիվորեն զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ: