Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը. Ադրբեջանը հաստատում է

28 Փետրվարի 2024, 12:22

Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ իրենց զինվորներից մեկը Տեղ գյուղի մոտակայքում իբր մոլորվել է եղանակային վատ պայմանների պատճառով։

Նշվում է, որ ադրբեջանցի զինծառայողը Բերձորի հատվածում դիրքերի միջև տեղաշարժվելիս է մոլորվել: Նրա անունն է Ռուսլան Էլդենիզ Պանախով։

Ավելի վաղ, Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայողի՝ սահմանն անցնելու մասին հայտնել էր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ գիշերը նաև կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից։