Տեղի է ունեցել Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան

04 Հունիսի 2023, 14:50

Մշակույթ

Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում «Դասականներ» բաժնում տեղի է ունեցել Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965 թ․) ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան՝ վերահաստատելով կինոաշխարհի մեծերի հետ նույն էկրանին ներկայացվելու մեր իրավունքը` Գոդարի, Օձուի, Ման Ռեյի, Ալֆրեդ Հիչքոքի կողքին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Սա հայ մշակույթի ու հայ կինոյի միջազգային քարոզչության առումով ունի աննախադեպ կարևորություն: