Տեղի է ունեցել շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարերի փակման արարողությունը

05 Հունիսի 2023, 09:30

Սպորտ

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ երեկ՝ հունիսի 4-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարերի փակման արարողությունը:

Տղամարդկանց մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրել.

Սարգիս Մանուկյան Արայի՝ 7.5 միավոր

Արտյոմ Մանուկյան՝ 7 միավոր

Վահե Սուքիասյան՝ 6.5 միավոր

Կանանց մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրեցին.

Լիլիթ Կասինյան՝ 7.5 միավոր

Լիլիա Դանիելյան՝ 7 միավոր

Մելինե Հարությունյան՝ 6.5 միավոր