Տեղի են ունեցել Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումներ, քննարկվել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր. վարչապետի խոսնակ

27 Դեկտեմբերի 2023, 10:48

Քաղաքականություն

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, «Լուրեր»-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»,- ասել է Բաղդասարյանը։