Տեղի կունենա Կոնստանտին Խաչիկյանի և Կրասնոյարսկի սիմֆոնիկ նվագախմբի համերգը

20 Նոյեմբերի 2023, 09:35

Մշակույթ

Դեկտեմբերի 16-ին Կրասնոյարսկի ֆիլհարմոնիայում տեղի կունենա Կոնստանտին Խաչիկյանի և Կրասնոյարսկի սիմֆոնիկ նվագախմբի համերգը:

Համերգի մենակատարը կլինի միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Կոնստանտին Խաչիկյանը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վլադիմիր Լանդե:

Համերգին կհնչեն Բորոդինի Երկրորդ սիմֆոնիան՝ Կրասնոյարսկի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, և Սերգեյ Պրոկոֆևի երրորդ դաշնամուրային կոնցերտը՝ կոմպոզիտորի ամենահաճախ կատարվող ստեղծագործություններից մեկը։

Կոնստանտին Խաչիկյանը Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ է, միջազգային մրցույթների դափնեկիր, XXVII միջազգային մրցույթի մասնակից: