Տեղի կունենա «Սարյանի աստիճանների» բացման արարողությունը

28 Սեպտեմբերի 2025, 10:30

Բոլոր

Ավարտվել են Սարյանի անվան փողոցի` դեպի կոմպոզիտորների միություն տանող աստիճանների և հարակից տարածքի բարեկարգման և վերափոխման աշխատանքները:

Սեպտեմբերի 29-ին ժամը 18:30-ին տեղի կունենա «Սարյանի աստիճանների» բացման արարողությունը։

«Սարյանի աստիճաններ» նախագիծը մեկնարկել է 2024 թ. հունիսին՝ նպատակ ունենալով վերափոխել Երևանի այդ հատվածը կենսունակ հանրային տարածքի։ 1620 ամբողջությամբ ձեռքով պատրաստված կավե սալիկներով ստեղծվել է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի վերարտադրությունը: